«Ուկրաինայի խաղաղության բանաձև» հանդիպումն ավարտվել է առանց հստակ արդյունքների․ Bloomberg
Հունվարի 14-ին Դավոսում կայացած «Ուկրաինայի խաղաղության բանաձև» հանդիպումը ավարտվել է առանց հստակ արդյունքների, գրել է Bloomberg-ը։
«Դավոսում Ուկրաինայի առաջարկած խաղաղության բանաձևի շուրջ ազգային անվտանգության խորհրդականների հանդիպումը աավարտվել է՝ առանց գործողությունների հստակ ծրագրի մշակման։ Հանդիպմանը մասնակցել է շուրջ 83 պատվիրակություն, որոնցից 18-ը ասիական երկրներից, 12-ը՝ Աֆրիկայից։ Չինաստանը՝ Ռուսաստանի առանցքային դաշնակիցը, չի մասնակցել հանդիպմանը»,- նշված է Bloomberg-ի հրապարակման մեջ։
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմաակը հայտարարել էր, որ «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպման մասնակիցները միասնական դիրքորոշում չեն ունեցել, Շվեյցարիայի ԱԳ նախարար Իգնացիո Կասսիսն էլ հայտարարել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ քննարկմանը «անհրաժեշտ է ներգրավել նաև Ռուսաստանին»։
Նշենք նաև, որ ՀՀ Ախ քարտուղար Արմեն Գրիգորյանը նույնպես մեկնել էր Շվեյցարիա՝ մաասնակցելու «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը: Այդ մասին հաղորդել էր Հայաստանի Անվտանգության խորհրդի գրասենյակը: