Բաքվի կահույքի արտադրամասում պատահարի հետևանքով մարդկային կորուստների թիվն ավելանում է
Բաքվի Բինագադի շրջանում գործող կահույքի արտադրամասում այսօր տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվն ավելանում է։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱԻՆ պետական հրշեջ ծառայությանը հաջողվել է ամբողջությամբ մարել հրդեհը։
Հաղորդվում է, որ պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Փլատակների տակից դուրս է բերվել ևս մեկ դի։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր 24 վիրավորի մասին։
Ըստ տեղեկությունների՝ ոչնչացվել է արտադրամասի 2750 քառակուսի մետր տարածք։