Զանգվածային վրաերթ ու դանակահարություններ Իսրայելում. ահաբեկչության հետևանքով 1 զոհ ու 18 վիրավոր կա
Իսրայելի ոստիկանությունը կարծում է, որ հետիոտներին զանգվածաբար վրաերթի ենթարկելը ու միաժամանակ սառջը զենքով մարդկանց վիրավորում հասցնելը իրագործել են երկու պաղեստինցիներ Ծեվրոն քաղաքից։ Նրանք ազգականներ են ու ձերբակալված են՝ հայտնում է The Times of Israel-ը։ Ոստիկանությունը փնտրում է նրանց հնարավոր հանցակիցներին։
Ըստ հետաքննության տվյալների՝ հարձակումներն իրականացնելիս կասկածյալները օգտագործել են երեք այլ մարդկանց ավտոմեքենաներ։ Առաջին գողացված մեքենայի վարորդին դանակահարել են բենզալցակայանում։ Քաղաքի մեկ այլ հատվածում վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներին, ապա փորձել է դանակով վիրավորել նրանց։
Magen David Adom շտապօգնության ծառայության վերջին տեղեկատվության համաձայն՝ հարձակումների հետևանքով տարեց կին է մահացել ծանր վերքերից։ Եվս 18 մարդ վիրավորվել է, երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
Ռաանան քաղաքում հարձակումների շարքը տեղի է ունեցել այսօր կեսօրին։ Քաղաքացիներին խնդրել են դուրս չգալ փողոց, փակվել են մոտակա դպրոցները, իսկ ծնողներին խնդրել են երեխաներին առայժմ տուն չտանել։
Ոստիկանությունը նշել է, որ կասկածյալներն անօրինական են ներխուժել Իսրայելի տարածք։