Թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում աշակերտները կթեստավորվե՞ն
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հունվարի 15-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է, որ թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարություն են մշակում, որում ընդգրկված կլինեն նաեւ դպրոցները եւ բուհական համակարգը։ Նա նշել է, որ ոստիկանները կրթօջախներից մեկում 13 կգ թմրանյութ են հայտնաբերել՝ 5 կգ կրիստալ, հերոին, ափիոն ու հաշիշ։
Նախարարը հավելել է, որ 2024-ին կվերազինվի տեսալուսանկահարահանող էլեկտրոնային համակարգը։ Թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում տեսախցիկներ կտեղադրվեն դպրոցներում եւ մերձակա տարածքներում:
«Անհրաժեշտության դեպքում կթեստավորենք նաեւ աշակերտներին»,- ընդգծել է ներքին գործերի նախարարը։