Լեհաստանը համաձայնել է իր տարածքում գերմանական զորքեր տեղակայել
Լեհաստանը համաձայն է իր տարածքում գերմանական զորքերի տեղակայմանը, Rzeczpospolita-ին տված հարցազրույցում ասել է երկրի փոխարտգործնախարար Անջեյ Շեյնան։
«Եթե գերմանացիները ցանկանում են ուժեղացնել ՆԱՏՕ-ի արևելյան թեւը Լեհաստանում, ինչպես դա արեցին Լիտվայում, ապա ողջունելի է»,- ասել է նա։
Դիվանագետը նշել է, որ Լեհաստանի «արևելյան սահմանից այն կողմ» ռազմական գործողությունների համատեքստում Վարշավան ողջունում է դաշնակիցների ցանկացած օգնություն և համագործակցություն։
Երկրում ներկայումս տեղակայված է մոտ տասը հազար ամերիկացի զինվոր։