Հայաստանը մշտապես աջակցել է «Մեկ Չինաստան» սկզբունքին․ ԱԳՆ-ն՝ Թայվանում անցկացված ընտրությունների վերաբերյալ
Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին, «Արմենպրես»-ին հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով հարցին, թե Թայվանում անցկացված «նախագահական ընտրությունների» վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի մեր երկիրը։
«Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին: Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն այս կապակցությամբ»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։