ՔՊ-ն Արմավիրի քաղաքապետ ընտրեց
Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել Արմավիր համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի թիվ 1 արտահերթ նիստը, որի օրակարգում ներառված է եղել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հարցը։
Նիստին մասնակցել են ավագանու 27 անդամներից 23-ը։
Արմավիրի համայնքապետարանից հայտնում են, որ ավագանու 23 կողմ , 0 դեմ քվեարկության արդյունքով Արմավիր համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Վարշամ Լյովայի Սարգսյանն ընտրվեց Արմավիր համայնքի ղեկավար։
Հաջորդիվ, ավագանու համապատասխան որոշմամբ, Արմավիր համայնքի նորընտիր ղեկավարի լիազորությունների ստանձնման օր սահմանվեց 2024 թվականի հունվարի 18-ը։
Վարշամ Սարգսյանը եղել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալը, նրա թեկնածությունն Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել էր ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն ազատվել էր պաշտոնից՝ նշանակվելով Արմավիրի մարզպետ։