Ապօրինի 8 հորի շահագործում կասեցվել է. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի «Արմավիրի ջրամատակարար» ՀՈԱԿ-ում և ձկնաբուծությամբ զբաղվող «Արմավիրի ֆերմեր» ՓԲԸ-ում կատարած ստուգումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։
«Չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություններ երկու կազմակերպություններն էլ ապօրինի շահագործել են ստորերկրյա 4-ական հոր։
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի 8 հորի շահագործումն էլ կասեցվել է։
Նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.630.000դր.:
Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը, ընդհանուր` 3.821.940դր.»,- նշվում է հաղորդագրությունում: