«Ռեալը»՝ Իսպանիայի Սուպերգավաթակիր․ «Բարսելոնան» խոշոր հաշվով պարտություն է կրել
Երեկ Ռիադում ավարտվել է Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը։ Եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 4։1 հաշվով հաղթել է «Բարսելոնային» և նվաճել Իսպանիայի Սուպերգավաթը։
Առաջին կեսում մադրիդյան թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Վինիսիուս Ժունիորը՝ աչքի ընկնելով 7-րդ, 10-րդ և 39-րդ (11մ) րոպեներին։
Հյուրերից 33-րդ րոպեին գոլի հեղինակ դարձել է Ռոբերտ Լևանդովսկին։ Արքայական ակումբի կազմում 64-րդ րոպեին հաշիվը խոշոր է դարձրել Ռոդրիգոն։