Զենքը շարունակում է ոչնչացնել և սպանել, պատերազմը հանցագործություն է մարդկության դեմ․ Հռոմի պապ
Հռոմի պապն իր ավանդական կիրակնօրյա աղոթքի ժամանակ հայտարարել է, որ պատերազմը հանցագործություն է մարդկության դեմ․
«Եկեք չմոռանանք նրանց, որ աշխարհի շատ մասերում տառապում են պատերազմի դաժանությունից», - ասել է Ֆրանցիսկոս Պապը՝ աղոթքից հետո իր ելույթում։
«Սուրբ Ծննդին մենք կիսվեցինք խաղաղության մեր ցանկություններով, սակայն զենքը շարունակում է ոչնչացնել և սպանել։ Մենք աղոթում ենք, որ նրանք, որ իշխանություն ունեն այս հակամարտությունների վրա, մտածեն, որ պատերազմը մահվան սերմեր է ցանում, ոչնչացնում է քաղաքներն ու ենթակառուցվածքները և հակամարտությունների լուծման միջոց չէ: Այլ կերպ ասած, պատերազմն ինքնին հանցագործություն է մարդկության դեմ։
Աշխարհը խաղաղության կարիք ունի, սակայն դեռ չունի բավարար կրթություն պատերազմները դադարեցնելու համար»,- ասել է նա։