Իրանը հայտնել է Ռասքի ահաբեկչության կատարողներին ձերբակալելու մասին
Իրանի ոստիկանության պետ, բրիգադի գեներալ Ահմադ Ռեզա Ռադանը հայտնել է լայնածավալ հակաահաբեկչական գործողության շրջանակում երկրի հարավարևելյան Ռասք քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կատարողներին ձերբակալելու մասին՝, գրում է Mehr-ը։
Նա պարզաբանել է, որ հարձակման չորս գլխավոր կատարողները կենդանի են վերցվել, ինչը ցնցել է ահաբեկչության կազմակերպիչներին։
«Մենք ստացել ենք արժանահավատ տեղեկատվություն Ռասքի միջադեպի այլ հանցագործների և պատվիրատուների ձերբակալման համար, և Աստծո ողորմությամբ մենք կոչնչացնենք ահաբեկչության արմատները», - հավելել է ոստիկանապետը:
Դեկտեմբերի կեսերին հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում գտնվող Ռասք շրջանի ոստիկանական շտաբը ենթարկվել էր ահաբեկչական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորման հարձակմանը։ Զոհվել էր 11 ոստիկան, ևս յոթը վիրավորվել էր։