Դրոնով եզակի կադրեր են արել Ճապոնիայում հրաբխի խառնարանի մոտից
Ճապոնիայում զբոսաշրջիկները դրոնով նկարահանել են ժայթքած հրաբխի լավայի հոսքերը, հայտնում է MIR 24-ը։
Երկրի հարավ-արևմուտքում հսկա հրաբուխ է արթնացել: Տարածաշրջանում հայտարարվել է վտանգի երրորդ աստիճան։ Արգելվում է հրաբխին մոտենալ երկու կիլոմետրից ավելի մոտ։ Բայց նման հեռավորությունը անօդաչու թռչող սարքի համար խոչընդոտ չէ, և զբոսաշրջիկներին հաջողվել է եզակի կադրեր ֆիքսել՝ չնայած դրոնը չի կարողացել հետ վերադառնալ. այն այրվել է նկարահանումների ժամանակ։