900 տարվա մեջ առաջին դեպքը. Դանիայի թագուհին հրաժարվել է գահից
Դանիայի թագուհի Մարգրետ II-ը պաշտոնապես հրաժարվել է գահից և թագը հանձնել իր որդուն՝ թագաժառանգ Ֆրիդրիխ X-ին։ Սա 900 տարվա մեջ առաջին դեպքն է, երբ Դանիայի միապետը հրաժարվում է գահից։
Արարողությունը տեղի է ունեցել Կոպենհագենում՝ պետական խորհրդի անդամների ներկայությամբ։
Հաղորդվում է, որ Դանիական ավանդույթում թագադրում նախատեսված չէ: Նոր թագավորի պատվին Դանիայի մայրաքաղաքի նավահանգստում հրավառություն կհնչի՝ 3 անգամ 27 կրակոց 4 թնդանոթից, իսկ ուշ երեկոյան Կոպենհագենի «Տիվոլիի Այգիներ» զվարճանքների այգում հրավառությունների շոու կկազմակերպվի:
Նշենք, որ Մարգրետե թագուհին Դանիայի գահին էր 1972 թվականի հունվարի 14-ից։ Նա գահ բարձրացավ հոր՝ Ֆրեդերիկ Իներորդ թագավորի մահից հետո։ Գահից հրաժարվելու մտադրության մասին նա հայտարարել էր դեռ 2023 թվականի Ամանորյա ելույթում։ Դա անակնկալ էր ինչպես դանիացիների, այնպես էլ Դանիայի բարձրագույն քաղաքական շրջանակների, այդ թվում՝ վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի համար։ Ամանորյա ելույթից երեք օր առաջ Մարգրետեն որոշման մասին նախազգուշացրել է միայն իր որդիներին՝ թագաժառանգ Ֆրեդերիկին և Յոախիմին: