Wildberries-ի պահեստում հրդեհի հետևանքով ողջ ապրանքը այրվել է. քրեական գործ է հարուցվել
Շուշարի գյուղի Wildberries-ի պահեստում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է Սանկտ Պետերբուրգի ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական տնօրինության Telegram ալիքը։
Քննության տվյալներով՝ պահեստում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման հետ կապված կառավարչական գործառույթներ իրականացնող անհայտ անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով հունվարի 13-ին հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով պահեստի շենքը փլուզվել է և պահեստում պահվող ապրանքները ոչնչացվել են։
Գերատեսչությունից նշել են, որ դեպքի վայրում այս պահին կատարվում են զննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։