Սպիտակ տան աշխատակիցներին տարհանել են
Սպիտակ տան աշխատակիցներին տարհանել են այլ վայր՝ պապալեստինյան բողոքի պատճառով։ Այդ մասին հայտնել է Fox News-ը:
Ցուցարարները անկարգություններ են կազմակերպել շենքի մոտ։ Հեռուստաալիքը նշում է, որ ակցիայի մասնակիցները վնասել են ցանկապատը և առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ:
Նշենք՝ բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենում հուսիթներին:
Թե կոնկրետ որտեղ են տեղափոխվել Սպիտակ տան աշխատակիցները, չի նշվում։