Ռումինիայի ֆերմերները կրկին արգելափակել են անցակետը Ուկրաինայի հետ սահմանին
Ռումինացի ֆերմերները կրկին արգելափակել են անցակետը Ուկրաինայի հետ սահմանին, հայտնել է հետխորհրդային հանրապետության պետական սահմանային ծառայությունը Telegram ալիքում։
Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մոտավորապես ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով 16:00-ին) Ռումինիայի սահմանային ոստիկանության ներկայացուցիչներից տեղեկություն է ստացվել ռումինացի ֆերմերների և ագրարայինների կողմից Սիրետ անցակետի ուղղությամբ բեռնատար մեքենաների տեղաշարժի արգելափակման վերսկսման մասին,որը գտնվում է ուկրաինական Պորուբնոյե անցակետի դիմաց»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նախօրեին Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը հայտարարել էր Ռումինիայի հետ սահմանին անցակետի փակման մասին, սակայն ավելի ուշ հայտարարեց, որ անցակետն ապաշրջափակվել է։