Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել, որն արձանագրվել է հունվարի 14-ին՝ Ճապոնիայում և Հարավային Կորեայում։ Այս մասին հաղորդում է DW-ն։
Ճապոնիայի առափնյա պահպանության և երկրի պաշտպանության նախարարության տվյալներով՝ արկն արձակվել է արևելյան ափից և ընկել ծովը՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։
Տոկիոյի պաշտպանության նախարարությունը հավաքում է արձակված հրթիռի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։ Վերջին շաբաթներին Կորեական թերակղզում լարվածությունն աճել է։
Հունվարի սկզբին Հյուսիսային Կորեան ավելի քան 200 արկ է արձակել հարավկորեական կղզիների ուղղությամբ։ Ի պատասխան՝ Հարավային Կորեայի զինված ուժերը իրականացրել են ուղիղ կրակի վարժանքներ։