Մոդրիչն ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 2024 թվականի ամռանը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը, հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբները չեն հրաժարվել Արքայական ակումբի 38-ամյա խորվաթ կիսապաշտպանին հրավիրելու մտքից, ում գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի հունիսին։ Նոր առաջարկի ճշգրիտ գումարը չի հաղորդվում։
Խորվաթ կիսապաշտպանը Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։
Այս մրցաշրջանում նա Արքայական ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուր ArmSport.am