Մի խումբ մանկավարժներ կամ գիտնականներ դիմել են ԿԳՄՍՆ. անկեղծ ասած այս առաջարկը ցնցեց ինձ. Նիկոլ Փաշինյան
Մեր կուսակցության առաջիկա համագոմարում մենք պետք է ֆունդամենտալ նշանակության փաստաթղթեր ընդունենք, որը կվերաբերի ՀՀ ապագայի մասին մեր պատկերացումներին: Այս մասին նախօրեին Գավառում տեղի ունեցած ՔՊ նախաձեռնող նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախորդ համաժողովու մենք իհակե այս խնդիրների հետ առնչվել ենք,բայց մենք պետք է նաեւ այդ խնդիրների հետ առնչվենք: Կան բաներ, որ նայում, նայում ենք ու չենք տեսնում: Բերեմ ամենաթարմ օրինակը, էս վերջերս իմացա, որ մի խումբ մանկավարժներ կամ գիտնականներ դիմել են ԿԳՄՍՆ՝ առաջարկելով Հայոց պատմություն առարկան, վերանվանել Հայաստանի պատմություն, անկեղծ ասած այս առաջարկը ցնցեց ինձ ուղղակի: Ես ինքս ինձ մեղադրեցի, որ ես այս նրբությունը չեմ նկատել, որովհետեւ թվում է, թե սա ինչ բանավեճ է Հայ ժողովրդի պատմություն թե Հայաստանի պատմություն, իսկ այդտեղ խորքային, բովանդակային շատ լուրջ տարբերություն կա, որովհետեւ հայ ժողովրդի պատմությունը ենթադրում է պետականության բացակայության բացակայության՝ պետականության դրվագներով, իսկ Հայստանի պատմությունը ենթադրում է պետության պատմություն, պետականության բացակայության դրվագներով: Այս կարգի հարցեր կան,որոնք շատ կարեւոր են, որպեսզի մենք մեր աշխատանքի մեջ ճիշտ դիրքավորման համար»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ 300 տարի առաջ պետություն չենք ունեցել նրա պատճառով, որ 50 տարի առաջ այս օրից բացի հետագա 500 տարին չի եղել. «Այդ սխալը մենք պետք է ուղղենք, դա նաեւ մեր սխալն է: Մենք չպետք է մտածենք՝ Նոր տարուց առաջ մարդիկ ձուկ բռնեն Սեւանից, թե ձուկ չբռնեն, մենք պետք է մտածենք՝ 100 տարի հետո Սեւանում ձուկ պետք է լինի, թե չպետք է լինի»: