Հյուսիսային Կորեայի արտգործնախարարը պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Ցոյ Սոն Հին հունվարի 15-17-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարության ղեկավարի այցը Ռուսաստանի Դաշնություն տեղի կունենա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով։