Թուրքիան երբեք թույլ չի տա իր սահմաններին «ահաբեկչական պետություն» ստեղծել
Թուրքիան երբեք թույլ չի տա իր հարավային սահմաններում «ահաբեկչական պետության» առաջացումը։ Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ անցկացված անվտանգության հարցերի շուրջ հանդիպման արդյունքներով հայտարարությանը։
«Թուրքիան կտրականապես թույլ չի տա «ահաբեկչական պետության» ստեղծում»,- նշում է հրատարակությունը։
Փաստաթղթում նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել ահաբեկչության դեմ պայքարի առաջընթացի շուրջ։
«Թուրքիայի Հանրապետությունը վճռականորեն շարունակում է պայքարը PKK/YPG/KCK ահաբեկչական կազմակերպության դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։
Էրդողանի խոսքով՝ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում, որոնք սկսվել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցների՝ թուրք զինվորների վրա հարձակումից հետո, վնասազերծվել է 45 ահաբեկիչ։ Դրանցից 36-ը ոչնչացվել է Հյուսիսային Իրաքում, 9-ը՝ Սիրիայի հյուսիսում:
«Պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև չեզոքացվի վերջին ահաբեկիչը»,- ասվում է փաստաթղթում։
Օգոստոսին Էրդողանը հայտարարեց Թուրքիայի կողմից հակաահաբեկչական գործողությունները շարունակելու մասին։
Ավելի վաղ Թուրքիան ընդունել էր Պուտինի և Էրդողանի միջև արագ բանակցությունների հնարավորությունը։