Երիտասարդների շրջանում քաղցկեղի դեպքերի թիվը կտրուկ աճել է ամբողջ աշխարհում
Վերջին 20 տարիների ընթացքում աշխարհում կտրուկ աճել է քաղցկեղի նոր դեպքերի թիվը։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով BMJ Oncology ամսագրում հրապարակված հետազոտությանը։
Մասնագետներին մտահոգում է այն փաստը, որ 50 տարեկանից ցածր երիտասարդների մոտ քաղցկեղի նոր դեպքերն ավելի հաճախ են դարձել։ ԱՄՆ-ում ցուցանիշն աճել է 12,8 տոկոսով 2000 թվականից մինչև 2019 թվականը, ասվում է հետազոտության մեջ։ Նման միտում է նկատվում Ավստրալիայում և Արևմտյան Եվրոպայի երկրներում։
ԱՄՆ-ի կլինիկաներից մեկի ստամոքս-աղիքային քաղցկեղի վաղ դրսևորումներով հիվանդների համար ծրագրի ղեկավար Անդրեա Չերչեկը ենթադրել է, որ քաղցկեղով հիվանդների տարիքի նվազումը կարող է կապված լինել շրջակա միջավայրի, ժամանակակից սննդի փոփոխության և դեղամիջոցների հետ։ Սակայն բժիշկները նշել են, որ այս գործոնները չեն կարող լիովին բացատրել, թե ինչ է կատարվում։
Տեխասի համալսարանի կոլոռեկտալ քաղցկեղի վիրաբույժ Նենսի Յուն ավելացրել է, որ շատ հիվանդներ մինչ ախտորոշումը առողջական խնդիրներ չեն ունեցել: