Ի՞նչ լուրջ հետևանք է կարող բերել լնդերի բորբոքումը
Պարոդոնտիտը վատթարանում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (COPD)՝ իր վարակիչ բնույթի պատճառով։ Լնդերի բորբոքման այս լուրջ հետևանի մասին ուսումնասիրություն են կատարել Չինաստանի Սիչուանի համալսարանի գիտնականները, ովքեր մկների վրա կատարված հետազոտության արդյունքները հրապարակել են mSystems ամսագրում:
Ստացված տվյալների համաձայն՝ հիվանդի մարմնում ակտիվանում են երկու տեսակի իմունային բջիջներ՝ γδ-T բջիջները և M2 մակրոֆագները: Դրա պատճառով P. gingivalis բակտերիան, որն առանցքային դեր է խաղում պարոդոնտիտի առաջացման գործում, սկսում է բացասաբար ազդել թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն ընթացքի վրա։ Բացի այդ, ապացուցված է, որ այն կարող է գաղթել դեպի թոքեր։
Գիտնականները ենթադրել են, որ իմունային բջիջների ակտիվացման արգելափակումը կարող է օգնել բուժել թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը: Նրանք պլանավորում են տեսանելի ապագայում սկսել նախապատրաստվել նման փորձերի, փոխանցում է Mediahub-ը։