Հայաստանի շախմատի առաջնությունների երկրորդ տուրում հաղթանակ են տոնել Գևորգյանը, Գասպարյանը, Անդրիասյանը ու Ղարիբյանը
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացան երկրորդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց առաջնության երկրորդ տուրում հաղթանակ տոնեցին Մարիա Գևորգյանը և Միլենա Գասպարյանը: Ոչ-ոքիներ գրանցվեցին Ավետիսյան-Կոբակ, Խաչատրյան-Ստեփանյան, Գրիգորյան-Գաբոյան զույգերի պարտիաներում: Երկրորդ տուրից հետո Մարիա Գևորգյանը և Միլենա Գասպարյանը մրցաշարային աղյուսակի առաջատարներն են:
Տղամարդկանց առաջնությունում միավորը կիսեցին Պետրոսյան-Տեր-Սահակյան, Հարությունյան-Դավթյան, Հովհաննիսյան-Չաքրյան զույգերը: Հաղթանակ տոնեցին Զավեն Անդրիասյանն ու Մամիկոն Ղարիբյանը:
Տղամարդկանց մրցաշարում առաջատարները երեքն են` Զավեն Անդրիասյանը, Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը: