Կիևի «Կոսմոպոլիտ» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, տուժել է երեք մարդ
Կիևի Սոլոմենսկի շրջանում հրդեհվել է «Կոսմոպոլիտ» առևտրի կենտրոնի 4-րդ հարկը, 200 մարդ տարհանվել է: Այդ մասին հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ հրդեհը մարվել է, տուժել է երեք մարդ, որոնցից մեկը՝ երեխա: Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: