Կինը բողոքել է արջերից, որոնք տարիներ շարունակ ահաբեկել են իրեն (տեսանյութ)
ԱՄՆ-ում արջերը սկսել են մտնել մի կնոջ բակ և ահաբեկել նրա ընտանիքին։ Shantnews-ի փոխանցմամբ՝ հայտնում է FOX 35 Orlando-ն։
Տիանա Սայերսը Ֆլորիդայի Լիսբուրգ քաղաքից դժգոհել է արջերից, որոնք պարբերաբար այցելում են իր բակ: Կինը պատմել է, որ գիշատիչներն արդեն չորս տարի գրեթե ամեն օր գալիս են իր պատշգամբ և փորձում ներխուժել իր տուն։
«Երբեմն ամուսինս վաղ առավոտյան գնում է աշխատանքի, դրսում մութ է, իսկ մոտակայքում արջ կա։ Եվ ամուսինս չի կարողանում դուրս գալ, քանի որ «թակարդում» է», – ասում է Սայերսը:
Կինը կիսվել է պատշգամբում տեղադրված տեսախցիկների երկու տեսանյութով։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է արջը բարձրանում պատշգամբ, բացում սառնարանը, դրանից պայուսակ հանում և հեռանում։