Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 24 000-ի
Գազայի հատվածում մարտերը շարունակվում են, ՀԱՄԱՍ-ը և ՑԱՀԱԼ-ը հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Ամենաակտիվ բախումները կենտրոնական բնակավայրերում և հարավային Խան Յունիս քաղաքում են:
Գազայի հատվածում զոհերի թիվը հասնում է 24 000-ի, վիրավորներինը հատում 60 000-ը: Շատ խաղաղ բնակիչներ մնացել են փլատակներում, փրկարարական աշխատանքներ են տարվում: Հումանիտար իրավիճակն օրեցօր սրվում է, մարդասիրական մատակարարումները գրեթե ընդհատվել են: Չկա սնունդ, ջուր, վառելիք, կապը պարբերաբար խաթարվում է: Առողջապահական համակարգը կաթվածահար է, բուժհաստատությունները ծանրաբեռնված են, դեղորայքի սուր պակաս կա:
ՑԱՀԱԼ-ը զորաշարժեր է իրականացնում Արևմտյան ափին: Հոկտեմբերի 7-ից ի վեր ահաբեկչական գործունեություն իրականացնելու կասկածանքով հարյուրավոր մարդիկ են բերման ենթարկվել: