Բորելը հուսիներին զսպվածության կոչ է արել
Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը Եվրամիության անունից հուսիներին զսպվածության կոչ է արել: Հայտարարությունը հրապարակվել է ԵՄ-ի կայքէջում։
«ԵՄ-ն հուսիներին զսպվածության կոչ է անում Կարմիր ծովում և ամբողջ տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու համար»,-նշված է Բորելի հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ ԵՄ-ում ողջունում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Կարմիր ծովում հարձակումները դատապարտող 2722 բանաձևի ընդունումը:
Միևնույն ժամանակ Բորելն ընդգծել է պետության իրավունքը՝ պաշտպանելու իր նավերը հուսիների հարձակումներից։