Գնում ենք ճիշտ, այսինքն՝ ինստիտուցիոնալ ճանապարհով․ Փաշինյանը՝ ԲԴԽ-ի տեսանյութի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում կիսվել է ԲԴԽ-ի՝ «Ուշացող արդարադատություն ու դատական կոռուպցիա. երբ ու ոնց կլինի դրա վերջը» խորագրով տեսանյութով՝ հորդորելով անպայման դիտել այն։
Հրապարակմանը կից նա գրել է․ «Դատական համակարգի մեր գործընկերները ահա այսպես են արձագանքել իրենց ուղղված մեր բոլորիս քննադատություններին:
Այս ֆիլմի դիտումը ինձ համոզեց, որ գնում ենք ճիշտ, այսինքն ինստիտուցիոնալ ճանապարհով: Նաև օգնեց դատական համակարգի աչքերով նայել արդարադատության ոլորտի մեր խնդիրներին: Անպայման դիտեք»։