ԿԳՄՍ նախարարությունն առաջարկներ է հավաքագրում Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի միջոցառումների կազմակերպման նպատակով
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի հրամանով ստեղծված՝ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2024 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրում է առաջարկներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, հոբելյանական միջոցառումների առաջարկները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024 թվականի փետրվարի 12-ը՝ ուղարկելով [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին:
«Առաջարկը պետք է ներառի՝
հակիրճ բովանդակություն (1-2 էջ),
նախահաշիվ,
տեղեկատվություն անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ,
տեղեկատվություն համաֆինանսավորման վերաբերյալ (առկայության դեպքում),
տեղեկատվություն դիմումատուի (անհատ, կազմակերպություն) և ստեղծագործական կազմի վերաբերյալ:
Հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչություն, հեռ.՝ +374 10 599 629, Երանուհի Մարգարյանին»,- ասվում է հայտարարության մեջ: