Տիրան Խաչատրյանն այս պահին հարցաքննվում է
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն ՝ Քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի միջադեպի գործը Կոտայքի քննչական կոմիտեից տեղափոխվել է Քննչական կոմիտեի Հատուկ կարեւորագույն գոծերով քննչական վարչություն եւ կքննվի այնտեղ։ Ավելին, Տիրան Խաչատրյանն այս պահին Քննչական կոմիսեում է եւ հարցաքննվում է։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ հունվարի 11-ին «Էրիկի մոտ» հացատանը Տիրան Խաչատրյանն Արցախի իր մտերիմ մարդկանց հետ խնջույքի է մասնակցել, որից հետո խնջույքի մասնակիցները գինովցել են ու սկսվել է թեժ խոսակցությունը։