Շախմատի կանանց առաջնության անդրանիկ տուրում հաղթեցին Ավետիսյանը, Գևորգյանը, Ստեփանյանը և Գասպարյանը
Հայաստանի շախմատի կանանց 79-րդ առաջնությունում կայացան անդրանիկ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային տուրում միայն մեկ պարտիա ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Միավորը կիսեցին Սուսաննա Գաբոյանը և Աննա Խաչատրյանը:
Հաղթանակ տոնեցին Մարիամ Ավետիսյանը, Ալվարդ Ստեփանյանը, Միլենա Գասպարյանը և Մարիա Գևորգյանը:
Երկրորդ տուրում կմրցեն հետևյալ զույգերը` Ավետիսյան-Կոբակ, Մ. Խաչատրյան-Գևորգյան, Հարությունյան-Գասպարյան, Ա. Խաչատրյան-Ստեփանյան և Գրիգորյան-Գաբոյան զույգերը: