Լուվրի բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքը կներառի նաև Հայաստանը
Լուվրում նախապատրաստվում է բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքի ստեղծումը, որը կներառի նաև Հայաստանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Տարեկան 9,6 միլիոն այցելու ունեցող Լուվրն առաջինն է աշխարհում։ Լուվրում նախապատրաստվում է Բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքի ստեղծումը, որը կներառի նաև Հայաստանը: Իսկ Հայաստանում Լուվրն աջակցում է Էրեբունի թանգարանի վերանախագծմանը»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը։