ՀՀ-ում 668 նոր աշխատատեղ կստեղծվի. Վահան Քերոբյան
ՀՀ-ում 668 նոր աշխատատեղ կստեղծվի. էկոնոմիկայի նախարարությունը համաձայնագիր է կնքել 4 ընկերության հետ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․
«4 ընկերության հետ կնքեցինք պայմանագրեր, որոնցով նախատեսվում է իրականացնել մոտ 17 մլրդ դրամի ներդրում և ստեղծել 668 աշխատատեղ Արագածոտնի և Կոտայքի մարզերում, ինչպես նաև Երևանում («Յու Էմ Ագրո» ՍՊԸ, «Ագրոպրո» ՓԲԸ, «Եվրոպլաստ 999» ՍՊԸ, «Ջի Էն Սի ալֆա» ՓԲԸ)։
«Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում էկոնոմիկայի նախարարությունը կփոխհատուցի ճանապարհների, ջրամատակարարման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման և հեռահաղորդակցության համակարգերի ծախսերը։
Մեր նպատակն է քաջալերել ներդրողին և միաժամանակ նպաստել ենթակառուցվածքների բարելավմանը երկրի տարբեր շրջաններում»,- գրել է Քերոբյանը։