Մաշտոցի բաժնի ոստիկանները խուլիգանության դեպք են բացահայտել. Տղամարդը կրակել է «Վալտեր» ատրճանակից
ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ, պարզել են, որ հունվարի 10-ի ժամը 9-ին Նազարբեկյան թաղամասի շենքերից մեկի մոտ 41-ամյա տղամարդը մեկ անգամ գործադրել է իր «Վալտեր» տիպի սպորտային ատրճանակը:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տարվել է Մաշտոցի բաժին, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը:
Դեպքի վայրում հայտնաբերվել է նշված ատրճանակի մեկ պարկուճ:
Կատարվում է նախաքննություն: