Որևէ բժշկական կենտրոնի հետ փոխկապակցվածություն կամ բաժնեմաս ես և իմ ընտանիքը չունենք, Ավանեսյան
Որևէ բժշկական կենտրոնի հետ փոխկապակցվածություն կամ բաժնեմաս ես և իմ ընտանիքը չունենք, մայրս ևս իմ ընտանիքի անդամ է և մտնում է այդ շրջանակի մեջ՝ մայրս, քույրս, ամուսինս, երեխաներս։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Կխնդրեմ, որ մինչև չապացուցեք հակառակը` անընդհատ չկրկնվի նույն սուտը եւ նույն ապատեղեկատվությունը»,-ասաց նա: