WhatsApp-ը նոր գործառույթ ունի
Google Play հավելվածների խանութում հայտնվել է WhatsApp մեսենջերի նոր բետա տարբերակը, որն ունի հաղորդագրություններում տեքստի ֆորմատավորման գործառույթ։ Այս մասին հայտնում է WABetaInfo կայքը։
Ըստ ռեսուրսի՝ նոր տարբերակն իրականացվում է որպես կոնտեքստային մենյու հաղորդագրություն խմբագրելու համար։ Օգտագործելով ֆորմատավորումը՝ կարելի է մեջբերել գրառումների առանձին հատվածներ, ինչպես նաև դրանք դասավորել համարակալված կամ որպես նշված ցուցակներ։ Դա անելու համար օգտվողից կպահանջվի օգտագործել հատուկ նիշեր:
Տեքստի ֆորմատավորման նոր գործառույթը հնարավոր է փորձել միայն WhatsApp-ի բետա տարբերակում Android-ի համար, որն ստացել է 2.24.2.9 կոդային համարը։ Այն արդեն փորձարկողների նպատակով հասանելի է ներբեռնման համար որոշ երկրներում: Ակնկալվում է, որ նոր գործառույթը մեսենջերի հանրային տարբերակում կհայտնվի մոտ ապագայում։
Ավելի վաղը տեքստի ֆորմատավորման այսպիսի գործառույթներ ներկայացրել էր Telegram մեսենջերը։
WhatsApp-ն աշխարհում ամենահայտնի ակնթարթային մեսենջերն է, որը պատկանում է Մարկ Ցուկերբերգի Meta կորպորացիային։ 2023-ի վերջին ծառայության ամսական ակտիվ օգտատերերի բազան կազմում էր ավելի քան 2,7 միլիարդ մարդ։