5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ալյասկանի ափերի մոտ
Ալյասկայի ափերի մոտ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 07.46-ին Պորտ Ալեքսանդր քաղաքից 73 կմ դեպի արևմուտք։ Օջախը եղել է 20,2 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։