Ճապոնիան օպտիկական լրտեսական արբանյակով H2A հրթիռ է արձակել
Ճապոնիայում Mitsubishi Heavy Industries-ը H2A հրթիռի միջոցով նոր Optical 8 հետախուզական արբանյակ է արձակել։ Կագոսիմայի հարավ-արևմտյան պրեֆեկտուրայի Tanegashima Տանեգասիմա արձակման վայրից մեկնարկը հեռարձակվել է ընկերության կայքում:
Արբանյակը նախատեսված է Հյուսիսային Կորեայից հրթիռների արձակումներին հետևելու, ինչպես նաև բնական աղետներից վնասները գնահատելու համար: Սարքը պետք է փոխարինի նույն, բայց արդեն հնացած Optical 6 արբանյակը, որը գործարկվել է 2018 թվականին։ Դրա ծառայության ժամկետը մոտենում է ավարտին:
Գործարկումն ի սկզբանե նախատեսված էր հունվարի 11-ին, սակայն վատ եղանակի պատճառով հետաձգվեց, փոխանցում է news.am-ը։