Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ամփոփել է 2023 թվականին առողջապահության նախարարության գործունեությունը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ամփոփել է 2023 թվականին առողջապահության նախարարության գործունեությունը.
«Մի կողմից շարունակել են կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները, մյուս կողմից մոբիլիզացվել են ԼՂ բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու ուղղությամբ: Ընդհանուր նպատակը եղել է 2023 թվականին շարունակել առողջապահական ծառայությունների մեծացումը: Հասանելիությունը վերաբերում է թե ֆիզիկական մատչելությանը, թե ֆինանսական մատչելությանը:
2023 թվականին աճել են ՀՀ-ում պետական պատվերի շրջանակներում տրամադրվող ծառայությունների ծավալները: 2023 թվականին տրամադրվել է հիվանդանոցային բժշկական օգնության և դժվարամատչելի հետազոտությունների 861 845 ծառայություն, որը 74 981-ով ավելի է 2022 թվականից:
2023 թվականին գրանցվել է հիմնական հիվանդացության և մահացության բեռը կազմող հիվանդությունների մասով մահացության ցուցանիշների նվազում: 2023-ին մեկնարկել են 20 ամբուլատորիաների եւ 9 պոլիկլինիկաների նախագծանախահաշվային աշխատանքները. մրցույթները կայացել են, հիմա նախագծերը կազմվում են եւ մենք 2024-ին կմեկնարկենք այս կառույցների շինարարությունը»: