Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած մեկ անձի վիճակը ծանր է․ Ավանեսյան
Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած մեկ պացիենտ կա, որ դեռ գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում, վիճակի ծանր է։
Այս մասին ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մյուս բոլոր պացիենտները դուրս են գրվել ու շարունակում են ստանալ բուժօգնություն ամբուլատոր պայմաններում»,- նշել է նախարարը։