Անկեղծ երախտագիտություն եմ հայտնում բարեկամության համար․ Միրզոյանը՝ Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարարին
Թանկագին տիկին Կոլոննա, իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝ բարեկամության և գերազանց համագործակցության համար, որը մենք հաստատել ենք Հայաստանի համար առանձնակի դժվարին ժամանակաշրջանում, ինչպես նաև՝ մեր տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության հասնելու Ձեր շարունակական ջանքերի համար։
Այս մասին թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարար Կատրին Կոլոննային։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳ նոր նախարար է նշանակվել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Գաբրիել Ատալի ամուսինը՝ Ստեֆան Սեժուրնեն։ Սեժուրնեն ֆրանսիացի քաղաքական գործիչ է, Եվրախորհրդարանի պատգամավոր: