Գինովցած Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, քաղաքացի է վիրավորվել
Մեդիանյուզի հավաստի տեղեկություններով՝ գիշերը կրակոցներ են հնչել Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում: Խնջույքի մասնակիցների թվում է եղել նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը:
Մեր տեղեկություններով, խնջույքի ժամանակ վիճաբանություն է ծագել, գինովցած Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, արդյունքում հարևան սեղանի մոտ նստած քաղաքացի է վիրավորվել, որը ի դեպ ոչ մի կապ չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ:
Դեպքից անմիջապես հետո Տիրան Խաչատրյանը փախուստի է դիմել, այժմ ոստիկանությունը որոնում է նրան: