Ադելիա Պետրոսյանը և Արսեն Զախարյանը ՌԴ-ում տարվա լավագույն մարզիկներ են ճանաչվել
Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը ՌԻԱ Նովոստիի ընթերցողների վարկածով ճանաչվել է 2023 թվականի մարզուհի: Հաղթող ճանաչված 16-ամյա Պետրոսյանը «Տարվա մարզուհի» անվանակարգում հավաքել է 6792 ձայն
«Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ» անվանակարգում ամենաշատ ձայները հավաքել է Ռուսաստանի հավաքականի և իսպանական «Ռեալ Սոսիեդադի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը: Նա հավաքել է 2486 ձայն»։