Եմենն ասում է, որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը բարձր գին կվճարեն հարվածների համար
Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինեն թանկ գին վճարել Եմենի վրա զանգվածային հարձակումների համար։ Այս մասին հայտարարել է Եմենի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Հուսեյն ալ Ազին։
«Մեր երկիրը ենթարկվել է ամերիկյան նավերի, սուզանավերի և կործանիչների զանգվածային ռազմական ագրեսիայի։ Անկասկած, Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինեն թանկ գին վճարել»,- նրա խոսքերն է մեջբերում լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը: