Ռուսաստանը Լատվիային մեղադրել է կողոպուտի մեջ
Լատվիայում Ռուսաստանի դեսպանատունը Ռիգայի «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնի հանձնումը պետական սեփականության անվանել է կամայականություն և կողոպուտ: Դեսպանությունն այս մասին հայտարարել է «Տելեգրամ»-ի իր ալիքում:
«Լատվիայի ազգային խորհրդարանի այս որոշումը մենք համարում ենք իրավական կամայականություն, ըստ էության, պետական կողոպուտ, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, որոնք երաշխավորում են այլ երկրների ունեցվածքի անձեռնմխելիությունը», - հայտարարել են դեսպանությունից:
Դեսպանությունը տեղեկացրել է նաև պատասխան միջոցների անխուսափելիության մասին:
Ավելի վաղ Լատվիայի խորհրդարանը ընդունել է Ռիգայի «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնը պետական սեփականությանը հանձնելու մասին օրինագիծը՝ «պետական անվտանգությանը սպառնացող վտանգները կանխելու համար»։