Երևանում բանակցություններ են կայացել «Ղազախստանի ավիացիոն վարչակազմ»-ի և Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի միջև
Ղազախստան-Հայաստան համագործակցության հետագա զարգացման շրջանակում Երևանում բանակցություններ են կայացել «Ղազախստանի ավիացիոն վարչակազմ» բաժնետիրական ընկերության և Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի միջև։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ղազախստանի դեսպանությունից:
«Զրույցի ընթացքում կողմերը փոխադարձ շահագրգռվածություն են հայտնել ընդլայնել փոխգործակցությունը ավիացիայի ոլորտում՝ ուղիղ կապեր հաստատելով փորձի փոխանակման, միջազգային կազմակերպությունների և ասոցիացիաների շրջանակներում փոխադարձ աջակցության և այլնի առումով։
Հայկական կողմը հատկապես հետաքրքրված էր ավիացիոն ոլորտում վարչարարության և մասնագետների պատրաստման ոլորտում Ղազախստանի փորձով։ Երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթներ հաստատելու հարցում փոխադարձ հետաքրքրություն է արտահայտվել։
Հարկ է նշել, որ 2023 թվականին Հայաստանի ավիացիոն իշխանություններն աջակցել են Ղազախստանի՝ «Եվրասիական քաղաքացիական ավիացիայի համաժողով» ստեղծելու նախաձեռնությանը»,- հայտնում են դեսպանությունից։