Աջափնյակի, Շենգավիթի և Մալաթիա-Սեբաստիայի բակային տարածքներն ազատվել են ապօրինի շինություններից
Ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններից ու ցանկապատված տարածքներից այսօր ազատվել են Աջափնյակ, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բակային տարածքները:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ գործընթացը լինելու է շարունակական. հողազավթված հանրային տարածքները փուլ առ փուլ վերադարձվելու են երևանցիներին: