Սահմանափակե՛ք աղի օգտագործումը․ Առողջապահության նախարարության հորդորը
Հայաստանի 16-69 տարեկան բնակչությունը միջինում 9.8 գրամ կերակրի աղ է օգտագործում, ինչը շուրջ երկու անգամ գերազանցում է ԱՀԿ-ի սահմանած նորմը (5 գրամ)։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ աղի չարաշահումը կարող է բարձրացնել արյան ճնշումը՝ ավելացնելով սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը։