Հավաքագրվում են առաջարկներ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով. ԿԳՄՍՆ
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2024 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հայտարարում է առաջարկների հավաքագրում:
Հոբելյանական միջոցառումների առաջարկները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024 թվականի հունվարի 26-ը՝ ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ [email protected], [email protected]:
Առաջարկը պետք է ներառի՝
-հակիրճ բովանդակություն (1-2 էջ),
-նախահաշիվ,
-տեղեկատվություն անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ,
-տեղեկատվություն համաֆինանսավորման վերաբերյալ (առկայության դեպքում),
-տեղեկատվություն դիմումատուի (անհատ, կազմակերպություն) և ստեղծագործական կազմի վերաբերյալ:
Հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչություն, հեռ.՝ +374 10 599-629, Երանուհի Մարգարյան: